Ժամանակավորապես դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 5-ին ժամը 15.30-ից մինչև ժամը 19.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Գաջեգործների փողոցի թիվ 40 ա, 74 ա շենքերի, Դավիթ Բեկի փողոցի թիվ 74/1, 74/2 շենքերի, Դավիթ Բեկի նրբանցքի, Դավիթ Բեկ 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: