Միրզոյանն ու Սիլուրիսը դատապարտել են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի ոտնձգությունները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոսիայում հուլիսի 4-ին տեղի է ունեցել պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հանդիպումը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից,հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով պաշտոնական այցի հրավերի համար, ընդգծել է հայ եւ կիպրացի ժողովուրդների միջեւ հաստատված փոխըմբռնման ու վստահության մթնոլորտի, դարավոր եղբայրական կապերի, պատմական, մշակութային ընդհանրությունների եւ հոգեւոր արժեքների կարեւորությունը:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը դեռեւս 1975 թ-ին Եվրոպայում առաջինը, իսկ աշխարհում երկրորդն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ավելին, 2015 թ-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւ, իսկ ապրիլի 24-ը պետականորեն սահմանել հիշատակի օր: Նույն համոզմունքով է, որ 2015 թվականի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:

Առանձնահատուկ կարեւորվել է երկու խորհրդարաններում գործող համագործակցության հանձնաժողովների ձեւաչափը, ինչպես նաեւ փոխգործակցությունը տարբեր խորհրդարանական վեհաժողովներում՝ միմյանց համար զգայուն հարցերի բարենպաստ լուծմանը հասնելու նպատակով: Երկկողմ պատրաստակամություն է հայտնվել Կիպրոս-Հայաստան-Հունաստան փոխգործակցության ձեւաչափի շրջանակներում ստեղծել եռակողմ համագործակցության խորհրդարանական հարթակ:

Արարատ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի անունից շնորհակալություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամներին այս տարվա հունիսի 28-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար:

Անդրադառնալով երկու երկրների համար կենսական նշանակություն ունեցող հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է եղբայրական Կիպրոսի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին առնչվող բոլոր նշանակալի հարցերում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի համար գլխավոր առաջնահերթություններ են, եւ հիմնախնդիրը չի կարող լուծվել առանց հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի որոշիչ խոսքի: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո, եղել է ու կմնա միակ ձեւաչափը:

Ինչ վերաբերում է Կիպրոսի հիմնախնդրին, ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի աջակցությունը Կիպրոսին: Կողմերը դատապարտել են Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի ոտնձգությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովումը:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, կարեւորել է հայ-կիպրական պատմական եւ մշակութային դարավոր կապերը, որոնք ներկա բարձր մակարդակի համագործակցությունն էլ ավելի խորացնելու եւ գործնական մակարդակի հասցնելու հիմք են:

Կարեւորելով Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը երկրի տնտեսական եւ հասարակական կյանքում՝ անդրադարձ է կատարվել մասնավորապես Մելքոնյան կրթական հաստատության ճակատագրին:

Դիմիտրիս Սիլուրիսը նշել է, որ ակտիվորեն կանդրադառնա եռակողմ ձեւաչափի միջխորհրդարանական հարթակի ձեւավորմանը:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաեւ կրթության ոլորտում համալսարանների միջեւ համագործակցությանը:

Ներկայացուցիչների պալատի նախագահը վերահաստատել է Կիպրոսի աջակցությունը հայկական կողմին բոլոր սկզբունքային հարցերում:

Երկու խորհրդարանների ղեկավարները մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով:

Հայերեն English Français Русский

Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանը

Իրանը դեմ է ցանկացած ճանապարհի, որը իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն. Սոբհանի

Մեքսիկան ազգային գվարդիայի առաջին ստորաբաժանումն ուղարկել է ԱՄՆ-ի հետ սահման

ՀՀ ԱԺ նախագահն ու Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող հարցերը

Ըստ ԱՏՁՄ-ի՝ օրենսդրական նոր կարգավորումները սահմանափակում են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը

ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Նորվեգիա

ՀՀ ՄՊՀ նախագահը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների հանդիպմանը

Իրանը կտրականապես դեմ է ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար․ դեսպան Սոբհանի

Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը

Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին