Լիլիթ Սողոմոնյանը օպերային թատրոնում կկատարի Տոսկայի դերերգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայում, որը ներկայացվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, գլխավոր հերոսուհուն` Տոսկային մարմնավորելու է օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիսատեսն օպերային թատրոնում «Տոսկան» վայելելու հնարավորություն կունենա հուլիսի 4-ին:

«Հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու գնահատում են ինձ ու իմ գործունեությունը: Անհամբերությամբ սպասում եմ ելույթիս, քանի որ 3 տարի այս դերով ինչ-ինչ պատճառներով հանդես չեմ եկել»,-ասաց Սողոմոնյանը և հավելեց, որ ապագայում ծրագրերը շատ են, իսկ առաջարկները՝ բազմազան: Ինքն էլ իր հերթին փորձում է մեր և արտասահմանյան բեմերում միշտ հանդես գալ այնպես, որ բարձր պահի և՛ արվեստի հարգը, և՛ երկրի պատիվը:

Սողոմոնյանը 24 տարեկանում Վերդիի «Տրուբադուր» օպերայում հանդես է եկել Լեոնորայի դերերգով: Իր ստեղծագործական ամբողջ կյանքի ընթացքում ներկայացել է բազմաթիվ դերերգերով. «Աիդա» օպերայում մարմնավորել է Աիդային, հանդես է եկել «Տոսկա», «Մանոն Լեսկո», «Ալեկո», «Գեղջկական ասպետություն», «Ջոկոնդա» և այլ օպերաներում:

Անցնելով ստեղծագործական երկար ուղի՝ Լիլիթ Սողոմոնյանը հասցրել է միշտ աշխատել ու շփվել հրաշալի ու տաղանդավոր ռեժիսորների ու դիրիժորների հետ և իր մեծ ցանկությունն ու պարտքն է համարում այդ գիտելիքները հետագայում փոխանցել երիտասարդ սերնդին:

Մեներգչուհին հանդես է եկել Չիլիում՝ Սանտյագոյի «Մունիսիպալ» թատրոնում՝ Պուչինիի «Տոսկա» և Վերդիի «La Forza del Destino» օպերաներում:

«Ես միշտ փորձել եմ անել հնարավորինը չափազանց բծախնդիր ու պահանջկոտ հանդիսատեսի առջև լավագույնս ներկայանալու համար»,-եզրափակեց մեներգչուհին:

Հայերեն العربية

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել