Պաշտոնական

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա և ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մեր երկու ժողովուրդները կապված են բարեկամությամբ և գործընկերությամբ, որոնք ամուր հիմք են՝ հետագայում ևս հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար»,-ասվում է նախագահի ուղերձում:

Նա Ալեքսանդր Լուկաշենկոյին հաջողություններ ու քաջառողջություն է մաղթել, իսկ Բելառուսի ժողովրդին՝ բարօրություն ու բարգավաճում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում