Միջազգային

Թալիբանի իրականացրած պայթյունի ու զինված հարձակման հետևանքով 3 զոհ կա

2 րոպեի ընթերցում

  Թալիբանի իրականացրած պայթյունի ու զինված հարձակման հետևանքով 3 զոհ կա

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալիբանի զինյալները հուլիսի 1- ին հարձակում են կազմակերպել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կառավարական շենքերից մեկի վրա` սպանելով 3 և վիրավորելով ավելի քան 90 մարդու` ներառյալ երեխաների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, մինչև կառավարական շենքի վրա հարձակվելը և անվտանգության աշխատակիցների վրա կրակ բացելը, զինյալները առավոտյան` պիկ ժամին, մեքենա են պայթեցրել:

7 ժամ տևած զինված պայքարը, ըստ Աֆղանստանի պաշտոնատար անձանց հաղորդման, ավարտվել է նրանով, որ բոլոր 5 ապստամբները սպանվել են:

Թալիբանն ասել է, որ թիրախավորել էր պաշտպանության նախարարությանը պատկանող մի հաստատություն:

Հարձակումն իրականացվել է ԱՄՆ հատուկ պատվիրակի`զինված խմբավորման հետ Կատարում սկսված բանակցությունների 7-րդ փուլի մեկնարկից 2 օր անց. բանակցությունները նպատակաուղղված էին վերջ դնել 18 տարի տևած պատերազմին:

Հուլիսի 1-ի պայթյունը ծխի մեծ ալիք է բարձրացրել Քաբուլի Փուլի Մահմուդ Խան թաղամասի շուրջ: Հատուկ ուժերը շրջապատել են թաղամասը, որտեղից, ականատեսների պնդմամբ, հնարավոր էր անկանոն կրակոցների ու պայթյունների ձայներ լսել:

Չնայած որ հաստատվել է 3 հոգու մահվան լուրը, պաշտոնապես հայտարարվել է, որ մահացածների թիվը կարող է ավելանալ: Աֆղանստանի կրթության նախարարը հաղորդել է, որ վիրավորվածների մեջ են մոտակա 2 դպրոցների մոտ 50 աշակերտներ:

Կրթության նախարարության մամլո խոսնակ Նուրիա Նազհաթը նշել է.

«Այդ երեխաները դասասենյակներում էին, երբ պայթյունի պատճառով կոտրվեցին դպրոցի պատուհանները»:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ասել է, որ քաղաքացիների վրա հարձակվելով` Թալիբանը մեղավոր է մարդկության դեմ հանցանքի մեջ:

Մայիսին Թալիբանը հարձակում էր գործել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գրասենյակի վրա` սպանելով 5 և վիրավորելով 24 անձանց:

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Մերձավոր Արևելք

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Մերձավոր Արևելք

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Մերձավոր Արևելք

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Մերձավոր Արևելք

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում