Եվրոպական երկրորդ խաղերի փակմանը մարզադաշտից հետևել է մոտ 22 հազար հանդիսական

2 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա գտնվեց Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղերի փակմանը ներկա էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ երկրների ղեկավարներ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությամբ մարվեց խաղերի խորհրդանիշ կրակը:

Եվրոպական խաղերի փակման արարողությունը նույնպես կայացավ «Դինամո» մարզադաշտում: Փակմանը մարզադաշտից հետևեցին մոտ 22 հազար հանդիսական: Կազմակերպիչները խաղերի եզրափակիչ մասում հիմնականում տեսանյութերի միջոցով ներկայացրեցին մարզիկների անզիջում, գեղեցիկ, հուզիչ, արդար պայքար-մրցակցությունը` առանձնակի ընդգծելով խաղերի կայացման գործում կամավորների գործոնը:

Հանդիսավոր արարողության ընթացքում հնչեց նաև Բելառուսի հիմնը, մարզադաշտ դուրս բերվեցին մասնակից երկրների դրոշները, ի դեպ, Հայաստանի դրոշակակիրը Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովն էր:

Ներկաների ողջույն և հրաժեշտի խոսքով դիմեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և առանձնացրեց, որ Բելառուսը կարողացավ լավ անցկացնել խաղերը միայն միասնականության շնորհիվ: Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Յանեժ Կոչիյանչիչը իր փակման խոսքում շեշտեց, որ այս խաղերը դարձան իսկական սպորտային տոն:

Եվրոպական երրորդ խաղերը կանցկացվեն 4 տարի անց Կրակով քաղաքում: Եվրոպական երկրորդ խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի հաղթողը Ռուսաստանի ընտրանին է 109 մեդալով` 44 ոսկե, 23 արծաթե, 42 բրոնզե: Հայաստանը նվաճեց 11 մեդալ և հաշվարկում միայն 11-րդն է: Եվրոպական խաղերի չեմպիոններ դարձան Արթուր Ալեքսանյանը, Հովհաննես Բաչկովը , Արթուր Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը, Տիգրան Կիրակոսյանը: Արծաթե մեդալներ նվաճեց Վահագն Դավթյանը, Կարապետ Չալյանը և Դավիթ Գրիգորյանը, իսկ ահա Գոռ Ներսիսյանը, Կարեն Տոնականյանը և Արսեն Ղազարյանը բավարարվեցին բրոնզե մեդալով:

Հայերեն English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին