Մշակույթ

Բրիտանացի դերասան Հենրի Քավիլը կմարմնավորի Շեռլոք Հոլմսին

1 րոպեի ընթերցում

Բրիտանացի դերասան Հենրի Քավիլը կմարմնավորի Շեռլոք Հոլմսին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան Հենրի Քավիլը, որը հայտնի Է Սուպերմենի դերով, Շեռլոք Հոլմսին կմարմնավորի «Էնոլա Հոլմս» նոր ֆիլմում, որը պատմում Է նշանավոր դետեկտիվի քրոջ մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ԶԼՄ-ները:

Ամերիկուհի Նենսի Սփրինգերի՝ 2006-ից մինչեւ 2010 թվականներին հրապարակված «Էնոլա Հոլմսի գաղտնիքները» դետեկտիվ վեպերի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում Է Շեռլոք եւ Մայքրոֆթ Հոլմսերի կրտսեր քրոջ մասին, որը նույնպես տաղանդ Է դրսեւորում դետեկտիվ հետաքննությունների գործում:

Գլխավոր հերոսուհուն մարմնավորելու Է Միլլի Բոբի Բրաունը, իսկ Էնոլի մոր դերը բաժին Է հասել բրիտանացի դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերին, նշում Է Empire հրատարակությունը: Սպասվում Է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս ամռանը, կինոնկարի թողարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում