Միջազգային

Թայֆուն Է մոտենում G20-ի գագաթնաժողովի անցկացման վայրին. օդերեւութաբաններ

1 րոպեի ընթերցում

Թայֆուն Է մոտենում G20-ի գագաթնաժողովի անցկացման վայրին. օդերեւութաբաններ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարեշրջանում երրորդ թայֆունն Է հունիսի 27-ին սկզբնավորվել Ճապոնիայի Սիկոկու կղզու Մուրոտո թերակղզու շրջանում, որը շարժվում Է երկրի Հոնսյու գլխավոր կղզու խաղաղօվկիանոսյան ափ, որտեղ Օսակա քաղաքում հունիսի 28-ին սկսվում Է Քսանի խմբի երկօրյա գագաթնաժողովը: Ինչպես հայտնել Է ազգային Օդերեւութաբանական վարչությունը, հունիսի 28-ին թայֆունը կանցնի այս քաղաքի մոտով եւ կմոտենա Տոկիոյին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչությունը նախազգուշացրել Է, որ Հոնսյու կղզու ընդարձակ շրջաններ կարող են վերածվել չափազանց ինտենսիվ տեղատարափների գոտու, որոնք կարող են հեղեղումներ ու սողանքներ առաջացնել: Արդեն հունիսի 27-ին Սիկոկո կղզու առանձին շրջաններում գրանցվել են մինչեւ 240 միլիմետր տեղումներ: Կյուսյու հարավարեւմտյան կղզում քամու պոռթկումների արագությունը գերազանցում Է վայրկյանում 27 մետրը: Թայֆունը կարող Է խնդիրներ ստեղծել «քսանյակի» գագաթնաժողովի անցկացման համար. մասնավորապես տրանսպորտային հաղորդակցության համար: Այդ կապակցությամբ հունիսի 27-ին Ճապոնիայի նախարարների կաբինետին առընթեր ստեղծվել Է ճգնաժամային շտաբ, որը միջոցառումներ Է մշակում ի դեպս արտակարգ հանգամանքների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում