Մահացել Է «Գերբնականը» եւ «Գաղտնի նյութեր» սերիալների դերասան Բիլլի Դրագոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 74-րդ տարում մահացել Է ամերիկացի դերասան Բիլլի Դրագոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, The Hollywood Reporter-ին հայտնել Է նրա ներկայացուցիչը: Նա վախճանվել Է հունիսի 24-ին Լոս Անջելեսում: Մահվան պատճառը չի ճշտվում:
Բիլլի Դրագոն (իսկական անունը՝ Ուիլյամ Յուջին Բերոուզ) սկսել Է կինոյում նկարահանվել 1979 թվականին: Նշվում Է, որ նա հնդկացիական արմատներ ուներ, ուստի սկզբնապես կինոյում եւ հեռուստատեսությունում նրան բաժին են ընկել հնդկացիների դերեր:
Նրա ամենահայտնի դերերն են դեւ Բարբասան «Հմայվածները» եւ Ֆրենք Նիթթին «Անձեռնմխելիները» ֆիլմերում: Բացի դրանից, դերասանը նկարահանվել Է «Գերբնականը», «Գաղտնի նյութեր», «Լուսնի լույսը» խուզարկուական գործակալությունը» սերիալներում: Ընդամենը Դրագոն խաղացել Է 107 կինոնկարում, ինչպես նաեւ մի քանի անգամ հանդես Է եկել որպես կինոյի պրոդյուսեր եւ սցենարիստ: