Տարածաշրջանային

Թբիլիսիում հանրահավաքի կազմակերպիչներն «Ազատության երթ» են ազդարարել

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում հանրահավաքի կազմակերպիչներն «Ազատության երթ» են ազդարարել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները հունիսի 29-ին ժամը 19:00-ին կկազմակերպեն այսպես կոչված Ազատության երթ՝ ոտքով անցնելով մի քանի կիլոմետր Հանրապետության հրապարակից մինչեւ Ազատության հրապարակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կայացած հանրահավաքում հայտարարել Է ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Շոթա Դիգմելաշվիլին:

«Հիշե՛ք, շաբաթ օրը երեկոյան ժամը յոթին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում եւ կազմակերպում «Ազատության երթ» մինչեւ Ազատության հրապարակ: Հայտնեք ձեր բոլոր ծանոթներին»,- դիմել Է Դիգմելաշվիլին հանրահավաքի մասնակիցներին: Հանրահավաքները Թբիլիսիում շարունակվում: Հունիսի 26-ին խորրդարանի շենքի մոտ վերստին ժողովուրդ Է հավաքվել:

Հանրահավաքի ներկայիս մասշտաբը զիջում Է այն ցույցերին, որոնք կազմակերպվում Էին առաջին օրերին: Ցուցարարները խորհրդանշորեն կարմիր ժապավեներով կապել Էին իրենց մեկական աչքն՝ այդ կերպ պաշտպանություն հայտնելով այն մարդկանց, որոնք կորցրել են աչքը հանրահավաքը ցրելիս:

Այն բանից հետո, երբ հնչել Է Վրաստանի օրհներգը, հանրահավաքի մասնակիցներցն օդ են նետել այդ ժապավենները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում