Միջազգային

ԵԽԽՎ-ն վերադարձրել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները

1 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ն վերադարձրել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձև, որով հաստատել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ընդունված փաստաթղթում ԵԽԽՎ-ն կոչ է արել Մոսկվային իրականացնել 2014 և 2015 թվականների բանաձևներում ներառված բոլոր առաջարկությունները:

Բանաձևում նաեւ նշված է, որ ռուսական պատվիրակությունը առանց հետագա ուշացումների պետք է վերադառնա Մոնիտորինգի կոմիտեի և Վեհաժողովի մյուս բոլոր կոմիտեների հետ համագործակցությանն, ինչպես նաև պետք է վարի կառուցողական երկխոսություն՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ:

Բացի այդ, Վեհաժողովը կոչ է արել ռուսաստանյան իշխանություններին ազատել 24 ուկրաինական նավաստիներին, որոնք անցած տարվա նոյեմբերին սահմանը խախտելուց հետո ձերբակալվել էին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում