Միջազգային

Թրամփը եւ Պուտինը G20-ում կքննարկեն Ուկրաինան, Իրանը եւ հսկողությունը սպառազինությունների նկատմամբ. Սպիտակ տուն

1 րոպեի ընթերցում

Թրամփը եւ Պուտինը G20-ում կքննարկեն Ուկրաինան, Իրանը եւ հսկողությունը սպառազինությունների նկատմամբ. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Օսակայում G20-ի գագաթնաժողովում երկկողմ հանդիպման ընթացքում կքննարկեն Ոկրաինան, Իրանը եւ մի շարք այլ հարցեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչի:

«Թրամփն Օսակայում G20-ի հարթակներում երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ, նորմալ հանդիպում, այլ ոչ թե ձեւական գագաթնաժողով: Սպասվում Է, որ խոսակցությունն առավելապես նվիրված կլինի տարածաշրջանային անվտանգությանը, ներառյալ Իրանը, Ուկրաինային, Սիրիային, Մերձավոր Արեւելքին, սպառազինությունների նկատմամբ հսկողությանը եւ երկկողմ հարաբերությունների բարելավմանը»,- նշում են ԶԼՄ-ները:

Վարչակազմի պաշտոնյայի տվյալների համաձայն՝ պաշտոնական օրակարգ չկա, սպասվում Է այդ թեմաների քննարկումը: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Օսակայում G20-ի գագաթնաժողովում պլանավորում Է հանդիպել Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահների հետ: Գագաթնաժողովը նշանակված Է հունիսի 28-29-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում