Տարածաշրջանային

Վրաստանում ցանկանում են ռուս զբոսաշրջիկների համար «շաթլներ» գործարկել Երեւանից

1 րոպեի ընթերցում

Վրաստանում ցանկանում են ռուս զբոսաշրջիկների համար «շաթլներ» գործարկել Երեւանից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հյուրանոցների եւ ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին Էկոնոմիկայի նախարարությանը եւ զբոսաշրջության հատվածի ներկայացուցիչներին առաջարկել Է Բաքվի, Երեւանի եւ Թուրքիայի Տրապիզոնի օդանավակայաններից անվճար ավտոբուսներ գործարկել ռուս զբոսաշրջիկներին Վրաստան հասցնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 21-ին ստորագրել Է հրամանագիր՝ Ռուսաստանի ավիաընկերություններին արգելելով հուլիսի 8-ից քաղաքացիների օդային փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան, տուրիստական գործարկուներին եւ գործակալներին հանձնարարված Է չվաճառել ուղեգրեր: «Փաստաթղթի հիմնական թեման հետեւյալն Է. մերձակա օդանավակայաններում՝ Բաքվում, Երեւանում եւ Տրապիզոնում կտեղակայվեն անվճար այսպես կոչված շաթլներ, որոնք ռուսաստանցի զբոսաշրջիկներին հեշտությամբ կբերեն Վրաստան»,- հայտարարել Է Ալավերդաշվիլին Վրաստանի Առաջին ալիքի եթերում: Նրա խոսքով՝ վերջնական որոշում ընդունելու համար քննարկմանը կներգրավեն նաեւ Վրաստանի ԱԳ նախարարությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում