Միջազգային

Ուկրաինայի ԿԸՀ-ն Սահակաշվիլիի կուսակցությանը չթույլատրեց մասնակցել Ռադայի ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ԿԸՀ-ն Սահակաշվիլիի կուսակցությանը չթույլատրեց մասնակցել Ռադայի ընտրություններին

Ուկրաինայի ԿԸՀ-ն Սահակաշվիլիի կուսակցությանը չթույլատրեց մասնակցել Ռադայի ընտրություններին ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Կենտրոնական ընտական հանձնաժողովը հրաժարվել Է գրանցել Միխեիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժումից» հանրապետության Գերագույն ռադայի պատգամավորության թեկնածուներին ինչպես կուսակցության ցուցակով, այնպես Էլ միամանդատ ընտրատարածքներում հուլիսի 21-ի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԿԸՀ-ի մամուլի ծառայությունը:

«Գերագույն ռադայի ընտրությունները հայտարարվել Էին մայիսի 21-ին, բայց կուսակցությունը ներկայացրել Է փաստաթղթեր, որոնցից հետեւում Է, որ «Նոր ուժերի շարժման» խորհուրդը ընտրություններին մասնակցելու հետ կապված հարցերը քննարկվել Է տակավին մայիսի 8-ին»,- նշում Է ԿԸՀ-ն: Այդ կապակցությամբ ԿԸՀ-ն արձանագրել Է, որ կուսակցության արտահերթ համագումարի հրավիրումն ու անցկացումը , ինչպես նաեւ թեկնածուների ցուցակի հաստատումը տեղի Է ունեցել կուսակցության կանոնադրության պահանջների խախտմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում