Միջազգային

Բանգլադեշում առնվազն հինգ մարդ Է զոհվել գնացքի վթարից, տուժել Է ավելի քան 100 մարդ. The Daily Star

1 րոպեի ընթերցում

Բանգլադեշում առնվազն հինգ մարդ Է զոհվել գնացքի վթարից, տուժել Է ավելի քան 100 մարդ. The Daily Star

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգլադեշի Մաուիվիլբազար քաղաքի շրջանում առնվազն հինգ մարդ Է զոհվել կամրջին մարդատար գնացքի վթարի հետեւանքով, տուժել Է ավելի քան 100 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հայտնել Է The Daily Star տեղական թերթը: Upaban Express ընկերության գնացքը Սիլհեթ քաղաքից ուղեւորվում Էր Դաքքա:

Վթարը տեղի Է ունեցել կիրակի տեղական ժամանակով 23:50-ին, երբ շարժակազմը դուրս Է ընկել ռելսերից՝ ընթանալով կամրջով, եւ վագոնններից մեկն ընկել Է ջրանցքը: Փրկարար գործողությանը ներգրավվել են հրշեջ հաշվարկներ եւ տեղի բնակիչները: Կուլաուրի երկաթուղային ոստիկանության տեղամասի պետ Աբդուլ Մալեքն ասել Է, որ պատկան մարմինները դեռ պետք Է տեղի ունեցածի ամբողջական հետաքննություն անցկացնեն: «Զոհերի թիվը կարող Է աճել»,-նախազգուշացրել Է նա: Սիլհեթի եւ այլ շրջանների միջեւ երկաթուղային հաղորդակցույթունը վթարից հետո ժամանակավորապես դադարեցվել Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում