Հասարակական

Մեր կամքը չի սասանվի, ձեռքը չի դողա, ՀՀ-ի թշնամիներին սպասվում է պարտություն. Հայաստանում նշում են Ոստիկանության զորքերի կազմավորման օրը

5 րոպեի ընթերցում

Մեր կամքը չի սասանվի, ձեռքը չի դողա, ՀՀ-ի թշնամիներին սպասվում է պարտություն. Հայաստանում նշում են Ոստիկանության զորքերի կազմավորման օրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում հանդիսավորությամբ նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման օրը: Այսօր լրանում է Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարին: Օրվա առթիվ Ոստիկանության գլխավոր վարչություն էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ հանդիսավոր միջոցառումը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց ՀՀ ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը, զինատեսակները, ոստիկանության զորքերի հնարավորությունները:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն իր ելույթում նշեց, որ ոստիկանության զորքերն արդեն 27 տարի պատվով ու անձնվիրաբար են կատարում իրենց պարտականությունները:

«1992 թվականին ծայրահեղ ծանր վիճակ էր արցախյան ռազմաճակատում, վտանգված էին Հայաստանի սահմանները: Ոստիկանության զորքերի կազմավորումը ժամանակի հրամայական էր և կենսական անհրաժեշտություն ուներ: Մեզ անհրաժեշտ էր ամուր ռազմաճակատ և թիկունք: Այդ օրից անցել է ավելի քան քառորդ դար և հպարտությամբ կարող ենք փաստել, որ ոստիկանության զորքերը լիակատար կատարել են իրենց առջև դրված խնդիրները թե ռազմի դաշտում, թե հանցավորության դեմ պայքարում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ ոստիկանապետը:

Նա ընդգծեց, որ արդեն մեկ տարի է ոստիկանության զորքերի զինծառայողները մարտական հերթապահության են իրականացնում սահմաններում՝ հավաստելով, որ պետական սահմանն անխախտ է լինելու: ՀՀ ոստիկանապետը հավաստիացրեց, որ այսօր արվում է ամեն ինչ ոստիկանության զորքերի որակները, մարտունակությունը բարձրացնելու, նյութատեխնիկական բազան հարստացնելու համար: Նա ընդգծեց, որ ՀՀ ոստիկանությունն ունի բոլոր կարողությունները պատվով կատարելու իր առջև դրված խնդիրները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով ոստիկանության զորքերին, կարևորեց այն հանգամանքը, որ ոստիկանության զորքերը ծառայություն են իրականացնում սահմաններում:

«Այն հարցը, թե վերջին մեկ տարում ինչ է փոխվել Հայաստանում, ունի շատ կոնկրետ պատասխան նաև ոստիկանության զորքերում: Արդեն գրեթե մեկ տարի է Հայաստանի ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ- ադրբեջանական սահմանին՝ պահպանելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Ես այս տոնական օրը նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերին, նրանց, ովքեր նվիրվել են Հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Շնորհակալություն զինծառայողների ընտանիքների անդամներին, որոնք սատար են կանգնել սահման մեկնող ոստիկաններին: Ոստիկանության զորքերին Հայաստանի արտաքին սահմանների պաշտպանությանը ներգրավելու որոշումը արտահայտում է մեր պատկերացումները ինչպես արտաքին, այնպես ներքին անվտանգության վերաբերյալ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանության գործում հայ ժողովուրդը պետք է լինի միասնական: Նրա խոսքով՝ Հայաստանի ներքին անվտանգության պատկերացումը նույնպես կապված է այս գաղափարի հետ, որովհետև ոստիկանության զորքերը կոչված են կանխելու երկրի ներսում բռնության որևէ դրսևորում:

« ՀՀ-ն պետք է ունենա բռնությունից զերծ հանրություն, որտեղ տեղ չունի բռնությունով հարց լուծելու որևէ մտայնություն, որևէ քարոզչություն: Այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական կյանքի ենք կոչում և կյանքի ենք կոչելու: Սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն: Ուզում եմ հստակ հայտարարել՝ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ ՀՀ կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կամ կամքի պակաս կունենա սահմանադրական կարգը, քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր կամքը չի սասանվի, ձեռքը չի դողա բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն վերածնել բռնության քարոզչությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ նույն պատկերացումն ունեն ՀՀ-ի Արցախի սահմանների պաշտպանության առումով: Հայաստանը կողմնակից է տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելուն:

«Բայց եթե կլինեն ուժեր, որ մեր այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, ապա կստանան մեր հավաքական կամքի, ուժի վճռական հակահարվածը: Եվ այդ հակահարվածը կհեղինակեն նաև ոստիկանության այն ներկայացուցիչները, ովքեր կանգնած են հայ ժողովրդի անվտանգության պաշտպանության դիրքերում: Որևէ թշնամի չի կարող սասանել մեր միասնությունը: Ներքին, թե արտաքին Հայաստանի բոլոր թշնամիներին սպասվում է անվերապահ պարտություն»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Օրվա առթիվ ՀՀ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ոստիկանության պետի կողմից:

Տեղադրություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Արտաքին քաղաքականություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

Տնտեսություն

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

Պատահար

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից, առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, հետո կբարձրանա 4-12 աստիճանով

Հայաստան

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից, առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, հետո կբարձրանա 4-12 աստիճանով

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մշակույթ

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

Պատահար

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստան

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում