Միջազգային

Մանդելայի դստեր թվիթները վրդովել են ՀԱՀ-ի սպիտակամորթ փոքրամասնության ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Մանդելայի դստեր թվիթները վրդովել են ՀԱՀ-ի սպիտակամորթ փոքրամասնության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակամորթ հարավաֆրիկացիների կողմից բողոքների փոթորիկ են հարուցել Դանիայում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան եւ երկրի ժողովրդավարորեն ընտրված առաջին նախագահի դուստր Զինձի Մանդելայի քաղաքականապես ոչ կոռեկտ գրառումները Twitter-ում: Նա նրանց անվանել Է «բռնացողների եւ գողերի սերունդներ, որոնք գողացել են հողը սեւամորթ աֆրիկացիներից», ինչպես նաեւ նրանց համեմատել Է «անկոչ հյուրերի հետ, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում հեռանալ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պատասխանելով ընդդիմախոսների քննադատական դիտողություններին՝ Մանդելան պնդում Է, որ «չպետք Է իր անձնական հայացքների համար պատասխան տա ոչ մի սպիտակամորթ տղամարդու կամ սպիտակամորթ կնոջ առաջ»:

Իր մի այլ թվիթում ՀԱՀ-ի ազգային հերոսի դուստրը գրում Է, որ նրանցից ոմանց ընդհանրապես վատ չԷր լինի մտրակահարել: Իսկ նրա սկանդալային հայտարարությունների գլավոր թեման այն հողը սեւամորթներին վերադարձնելու անհրաժեշտությունն Է, որը նրանց նախնիներից խլել են գաղութատիրության եւ ապարտեիդի դարաշրջանում: «Աֆրիկյան ազգային կոնգրեսի» կառավարությունը խոստանում Է արդեն մոտ ժամանակներս իրականացնել սահմանադրական բարենորոգում, որը կանաչ լույս կտա սպիտակամորթ ֆերմերների հողերի սեփականազրկմանն՝ առանց փոխհատուցումների վճարման: Սպիտակամորթ ֆերմերների շահերը պաշտպանող «Աֆրիֆորում» կազմակերպությունն ուղղակիորեն դիմել Է արտաքին գործերի նախարար Նալեդի Փանդորին՝ դիվանագիտական ծառայությունից Զինձի Մանդելային հետ կանչելու պահանջով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում