Միջազգային

Վլադիմիր Զելենսկին Լվովի մարզի ղեկավարին ընտրում է սոցցանցերի միջոցով

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Զելենսկին Լվովի մարզի ղեկավարին ընտրում է սոցցանցերի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցերի միջոցով փորձում է երեք թեկնածուներից մեկին ընտրել Լվովի մարզի ղեկավարի պաշտոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին «Ֆեյսբուք»-ի իր էջի հետևորդներից կարծիք է հարցրել երեք թեկնածուների մասին, տեղադրելով նրանց լուսանկարները:

«Օգնության համար դիմում եմ ձեզ: Այժմ մենք երեք թեկնածու ունենք Լվովի մարզի ղեկավարի պաշտոնի համար: Ցանկանում եմ այս պարոնների մասին իմանալ ձեր կարծիքը: Ի՞նչ գիտեք կամ ի՞նչ եք լսել նրանց հեղինակության, կառավարման և բարոյական որակների մասին: Եվ առհասարակ, ո՞վ է ձեզ ավելի շատ դուր գալիս»,- գրել է նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում