Աննա Հակոբյանը հյուրընկալել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության անդամներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 14-ին ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին և տիկնոջը՝ Սոնա Խանջյանին, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը Զավեն Խանջյանը ներկայացրել է Հայաստանում ունեցած իր հանդիպումներն ու այդ հանդիպումներից ստացած տպավորությունները:

Կողմերն անդրադարձել են մամուլի դերակատարության ու ամբողջ աշխարհում արդիական խնդիր դարձած կեղծ լուրերի դեմ պայքարին: Այդ համատեքստում Հարութ Ներսեսյանը շեշտել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում լրատվամիջոցների գործունեությունը փոխվել է: «Լրատվամիջոցները դարձել են առավել անկաշկանդ և ազատորեն լուսաբանում են ցանկացած միջոցառում և խնդիր»,- ասել է Հարութ Ներսեսյանը:

«Այժմ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում «Հայկական ժամանակ» թերթում և ինձ համար լրագրողական պրոֆեսիոնալիզմը շատ կարևոր նշանակություն ունի: Չափազանց կարևոր է, որ մամուլը բազմակողմանի լրատվություն ապահովի՝ անկախ հանգամանքից, թե այդ լրատվամիջոցն ում է պատկանում: Ազատ մամուլի դերը չափազանց կարևոր է, քանի որ նաև դրանով է պայմանավորված պետության ժողովրդավարությունը, զարգացումը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների գործունեությունն ու հիմնադրամների ծրագրերի շրջանակում համագործակցության հնարավորությունները:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան