Միջազգային

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում 22 համատեղ փաստաթուղթ Է ստորագրվել

1 րոպեի ընթերցում

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում 22 համատեղ փաստաթուղթ Է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցները 22 համատեղ փաստաթուղթ են ստորագրել Բիշքեկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Դրանցից գլխավորը դարձել Է Բիշքեկի հռչակագիրը, որում արտացոլվել են համաձայնեցված մոտեցումները ՇՀԿ-ի գործունեության հետագա զարգացման նկատմամբ:

Նաեւ ստորագրվել Է որոշում 2019-2020 թվականներին ՇՀԿ-ի Հակաթմրանյութային ռազմավարության կատարման գործողությունների ծրագրի կետերի իրացման աշխատանքային պլանի հաստատման մասին, որոշում՝ կազմակերպության պետությունների միջտարածաշրջանային համագործակցության զարգացման ծրագրի հաստատման մասին, «ՇՀԿ-Աֆղանստան» շփման խմբի հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը, փաստաթուղթ, որը միտված Է Աֆղանստանի իրադրության կարգավորմանը: Բացի այդ, պետությունների ղեկավարները փաստաթղթերի փաթեթ են ստորագրել տարբեր ոլորտներում եւ միջազգային այլ ինստիտուտների հետ կազմակերպության փոխգործակցության հարցում ՇՀԿ-ի երկրների համագործակցության ամրապնդման վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում