Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլայ Պատրուշևին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ պետական տոնի առթիվշնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, հեռագրում մասնավորապես ասված է.

«Հարգելի Նիկոլայ Պլատոնի,

ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները` կապված ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա հետ:

Այս օրը ռուսաստանցիների համար դարձել է հիրավի համազգային տոն, որը խորհրդանշում է համազգային միաբանությունը, զարգացումը և նոր Ռուսատանի ամրապնդումը՝ ժամանակակից ռուսական պետության, որի դերը համաշխարհային բեմում անշրջելիորեն աճում է:

Հայաստանի Հանրապետությունում հատուկ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության հետ համակողմանի հարաբերությունների զարգացմանը, բոլոր ոլորտներում փոխշահավետ կապերի հետագա ամրապնդմանը:

Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի և շահագրգիռ համագործակցության շնորհիվ անվտանգության ոլորտում հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային գործընկերությունը կշարունակի հաջողությամբ ընդլայնվել և խորանալ` օգնելով ապահովել մեր երկրների և ժողովուրդների կենսական շահերը ժամանակակից աշխարհում:

Հարգելի Նիկոլայ Պլատոնի, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ մաղթել, քաջ առողջություն, շարունակական հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր պետական գործունեության մեջ, խաղաղություն և բարեկեցություն բոլոր ռուսաստանցիներին»:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան