Պաշտոնական

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուփսալա

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուփսալա

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում մեկնել է Ուփսալա քաղաք, որտեղ նախ այցելել է Ուփսալայի համալսարանի գրադարան: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից,Ուփսալայի համալսարանի փոխնախագահ Անդերս Մալբերգը եւ գրադարանի տնօրեն պրոֆեսոր Լարս Բուրմանը հայկական պատվիրակությանը ծանոթացրել են գրադարանում պահվող հայկական միջնադարյան ձեռագրերին եւ հնատիպ գրքերին: Քննարկվել են Ուփսալայի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ համագործակցության հեռանկարները:

Ուփսալայի տաճարում ավագ քահանա Աննիկա Ադերբրանտը ներկայացրել է տաճարի պատմությունը, որից հետո պատվիրակությունը մեկնել է Ուփսալայի ամրոց, որտեղ հանդիպել է Ուփսալայի նահանգապետ Գորան Էնանդերի եւ տիկնոջ՝ Մոնիկա Սարստանդի հետ:

Ամրոցում տեղի է ունեցել ջերմ հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:

Օրվա ավարտին Ուփսալայի քաղաքապետ տիկին Եւա Էդվարդսոնի անունից ԱԺ նախագահի պատվին տրվել է պաշտոնական ընթրիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում