Հասարակական

Արմեն Սարգսյանը երազում է Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար երկրներից մեկը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը երազում է Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար երկրներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երազում է Հայաստանի Հանրապետությունը 15-20 տարի անց դարձնել աշխարհի առաջատար երկրներից մեկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սարգսյանը հայտնեց հունիսի 10-ին, ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում:

«Աշխարհը անկանխատեսելի է, դժվար է, պրոբլեմատիկ է, բայց մենք փոքր լինելով հսկայական հնարավորություններ ունենք, եթե միացյալ լինենք ու հստակ ծրագիր ունենանք, թե ուր ենք գնում: Մենք կարիք ունենք Հայաստանի, որը կլինի ոչ թե ծրագրավորողների Հայաստան, այլ արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և մաթեմատիկայի կենտրոն: Դրա համար տարբեր բաղադրիչներ են պետք: Այդ բաղադրիչներից մեկը ճանաչելիությունն է: «Մտքերի գագաթնաժողով»-ի մասնակիցները եկել էին բացահայտելու Հայաստանը, և մենք պետք է օգնենք իրենց այդ հարցում, քանի որ միայն այդ ճանապարհով կարող ենք 15-20 տարի հետո լինել աշխարհի առաջատար երկրներից մեկը, և սա է իմ երազանքը»,- ասաց նախագահը:

Արմեն Սարգսյանը նշեց, որ պետության պարագայում չափը կարևոր չէ, և Հայաստանը փոքր լինելով կարող է լինել գեղեցիկ երկիր:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում