Մալիում գրեթե 100 մարդ Է զոհվել զինյալների հարձակման հետեւանքով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալիի կենտրոնական մասի ոչ մեծ բնակավայրում անհայտ զինյալների հարձակման զոհ Է դարձել 95 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 10-ին հայտնել Է France 24-ը:
Եվս 19 մարդ անհայտ կորած Է համարվում:
Հեռուստաալիքի տվյալներով, որը վկայակոչում Է տեղի իշխանությունների հայտարարությունը, մի խումբ զինյալներ, նախ, հրկիզել են Սոբալեկու բնակավայրի տները, իսկ հետո, երբ մարդիկ սկսել են դուրս վազել ու փորձել փրկվել կրակից, զինյալները կրակ են բացել:
Միջադեպը տեղի Է ունեցել կիրակի երեկոյան, բայց դրա մասին տեղեկացվել Է երկուշաբթի օրը:
Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարդացեք հոդվածը` Русский