Քաղաքականություն

Փաշինյանը հեռանկարային է համարում ԵԱՏՄ-ԵՄ համագործակցությունը խորացնելու քաղաքականությունը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը հեռանկարային է համարում ԵԱՏՄ-ԵՄ համագործակցությունը խորացնելու քաղաքականությունը

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարում Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության միջև համագործակցությունը խորացնելու քաղաքականությունը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգայինտնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում։

«Կարծում եմ՝ եթե ոչ մոտ ապագայում, ապա ամեն դեպքում միջնաժամկետ ժամանակահատվածում այդպիսի համագործակցությունը իրագործելի է և նույնիսկ անխուսափելի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ԵՄ-ի հետ գործընկերությունը ոչ մի դեպքում չի հակասում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը։ «Եվրոպական Միության հետ Հայաստանն ունի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը մենք մտադիր ենք օգտագործել առավելագույն արդյունավետությամբ՝ մեր բարեփոխումները իմպլեմենտացնելու համար: ԵՄ-ի հետ գործընկերությունը ոչ մի դեպքում չի հակասում ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը, այն լրացնում է դրան՝ հարստացնելով մեր հնարավորությունները նոր մրցակցային առավելությունների առումով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում