Պաշտոնական

ԱԺ նախագահը ստորագրել է Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը ստորագրել է Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին  արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել մայիսի 31-ին:

Եթե պատգամավորը եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքումհետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում