Google-ն ԱՄՆ-ի իշխանություններին նախազգուշացրել Է Huawei-ը սեւ ցուցակ մտցնելու ռիսկերի մասին. Financial Times

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google-ի ղեկավարությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին նախազգուշացրել Է այն ռիսկերի մասին, որոնք կարող են երկրի ազգային անվտանգության համար ծագել, եթե Չինաստանի Huawei ընկերության նկատմամբ սահմանափակիչ միջոցները չվերացվեն: Հունիսի 7-ին այս մասին հայտնել Է Financial Times թերթը՝ վկայակոչելով երեք աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մայիսի 17-ից Huawei-ը մտցրել Է սեւ ցուցակ՝ ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով: Դրանից հետո Google-ը Huawei-ին զրկել Է Android շարժական օպերացիոն համակարգի նորացումներն ստանալու հնարավորությունից, որով հանդերձված են նրա արտադրության սմարթֆոնները: Ավելի ուշ Google-ը հայտարարել Է, որ Huawei-ի սարքերի համար նորացումները մատչելի կլինեն առաջիկա 90 օրվա ընթացքում՝ ժամանակավոր թույլատրագրին համապատասխան, որը մայիսի 20-ին տվել են ԱՄՆ-ի իշխանությունները: Google-ի համար հիմնական խնդիրը, հրատարակության տվյալներով՝ Չինաստանի ընկերության կողմից ծրագրային ապահովման իր սեփական տարբերակի մշակման հնարավորությունն Է, ինչն Android-ն ավելի խոցելի կդարձնի հաքերների գրոհների նկատմամբ:

«Google-ը կարծում Է, որ Huawei-ի հետ համագործակցության դադարեցումը վտանգավոր Է ԱՄՆ-ի համար Android-ի երկու գործառական համակարգերի՝ բնօրինակի եւ պատճենի ստեղծման հավանականության պատճառով»,- մեջբերում Է FT-ն աղբյուրի խոսքը:

Հայերեն Русский

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան

Մակրոնը հյուընկելել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

Մոսկվան պատրաստ է միջնորդել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբը

Նոր Զելանդիան կներկայացնի մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերից օգտվելն արգելող օրինագիծ

ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և ՀՀ երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել ընդունելի երրորդ երկրի․ Փաշինյան

ԱՄՆ-ն Կուբա է արտաքսել 127 միգրանտի

Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը»

Ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության ամփոփում