Վարչապետն Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ հանձնաժողովի նպատակը համարում է կրկնությունը կանխելու երաշխիքների ստեղծումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ հանձնաժողովի նպատակը համարում է կրկնությունը կանխելու երաշխիքների ստեղծումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում։

«Քննիչ հանձնաժողովի հետ կապված շատ տարբեր մեկնաբանություններ եղան։ Այն ստեղծվում է մի նպատակով՝ պարզելու համար, թե արդյոք մեր Զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ զարգացումներին, բայց ոչ ինչ-որ մեկին պատժելու համար (եթե հընթացս պարզվի, որ որևէ մեկը պատժելու ենթակա արարք է թույլ տվել, բնականաբար կպատժվի), բայց մեր մեծագույն խնդիրը երաշխավորելն է, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել, դա է նպատակը։ Բոլոր փաստերը պետք է քննիչ հանձնաժողովում վեր հանվեն, և կարծում եմ, որ խորհրդարանական ֆորմատը այդ առումով ամենահարմարն է, որպեսզի ընդդիմությունն էլ ներգրավված լինի»,- ասաց վարչապետը։

Հունիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքային առաջին քննարկումը։

Հանձնաժողովիքննությանառարկանէ.

  1. Զինվածուժերիապահովման,թիկունքայինսպառազինության,մարտական պատրաստության,մարտական հերթապահությանկատարմանկանոնների կատարման,զորքերիհամալրման,զորքերի ծառայության,հետախուզական գործունեությանվիճակիուսումնասիրություն:
  2. Հակառակորդիհարձակողական գործողություններիկանխմաննու խափանմաննուղղված հրամանատարականորոշումների օպերատիվության,համարժեքության գնահատում,դեպքերինտրված իրավականգնահատականի հիմնավորվածությանևօրինականության գնահատում:

Հանձնաժողովիիրավասությանոլորտնէ.

  1. Պահանջելևստանալպաշտպանության ոլորտինառնչվողնորմատիվայինևոչ նորմատիվայինակտեր,հրամաններ,հրահանգներ,ծառայողականքննության նյութեր,զեկուցագրեր,տեղեկանքներ,կոլեգիայիևռազմականխորհրդի հաշվետվությունները,փաստաթղթերը,զեկուցագրերը,ևայլն:Այդթվում`գաղտնիությանռեժիմունեցող:
  2. Հանձնաժողովինիստերինհրավիրել պաշտոնատարանձանց,բարձրագույն սպայականկազմիներկայացուցիչների:
Հայերեն English

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում