Հասարակական

Նիկոլ Փաշինյանը հայտնեց Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մտադրության մասին

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հայտնեց Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայաստանում նոր, հակակոռուպցիոն դատարան ստեղծել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասաց հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։

«Առաջիկայում մենք կստեղծենք հակակոռուպցիոն նոր դատարան և ամենակարևոր հարցը, օրինակ՝ շատ են ասում՝ մեկ տարի ինչու դատական համակարգում անհրաժեշտ բարեփոխումներ չեն արվել։ Ասեմ՝ ինչու չեն արվել, որովհետև դուք գիտեք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել ենք այսպիսի երևույթ, երբ դատավորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներում սահմանված տեղերի քանակը դիմողներից ավելի է եղել։ Որովհետև մարդն ասում է՝ ես գնամ 400 հազար դրամ աշխատավարձ ստանամ, մեկին ցմահ ազատազրկման դատապարտեմ, մեկին՝ 15 տարվա, մեկի գույքային հարցը լուծեմ, ինչի՞ համար։ Հիմա ինչո՞ւ եմ հեռվից գալիս, առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման չենք կարող մենք ունենալ դատական անկախ համակարգ։ Ինձ պետք չէ մարիոնետային դատարան, որովհետև ես հավատում եմ այն իդեալներին, որոնց հիման վրա մենք Հայաստանում արել ենք փոփոխություններ։ Եթե ինձ պետք լիներ մարիոնետային դատական համակարգ, այդ համակարգը պատրաստի դրած էր։ Ես ինչու եմ դատարանների դռները արգելափակել, ցույց տալու համար, որ ինձ պետք չէ մարիոնետային դատական համակարգ»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բյուջեի միջոցներով հնարավոր է բարձրացնել դատավորների աշխատավարձերը, սակայն հանրությունն այս պահին այդ քայլը չի հասկանա։

«Մենք այսօր ունենք հնարավորություն՝ բյուջետային առումով բարձրացնելու դատավորների աշխատավարձը, բայց, եթե որոշենք դատավորների աշխատավարձը բարձրացնել, հանրությունը մեզ չի հասկանա, որովհետև կասեն՝ սոցիալական իրավիճակում փոխանակ այս ու այն խնդիրը լուծեք, դատավորների աշխատավարձն եք բարձրացնում։ Բայց, եթե դատավորի աշխատավարձը բարձր չլինի, լուրջ մասնագետը 400 հազար դրամով չի ցանկանա դատավոր աշխատել՝ իմանալով, որ կաշառք չի վերցնելու։ Եթե մեր միջազգային գործընկերները մեզ աջակցեն, երեք տարվա ընթացքում մենք, օրինակ՝ հակակոռուպցիոն դատարան ստեղծենք, հակակոռուպցիոն դատարանում ինչ-որ ձև գտնենք բարձր աշխատավարձերով, նոր լուրջ մասնագետներ ներգրավենք, որոնց վստահելիությունը վեթթինգով, ունեցվածքով կլինի բարձր, և երեք տարի հանրությունն էլ տեսնի, ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ, որ իրոք անկախ դատական համակարգ ունենալը լավ է, օգտակար է պետությանը, տնտեսությանը, երեք տարի հետո մենք կարող ենք մեր ժողովրդին համոզել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Հայաստան

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Մարզեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Մարզեր

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում