Միջազգային

Զելենսկին խոստացել Է ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ հանրաքվե անցկացնել, «երբ ուկրաինացիները պատրաստ լինեն»

1 րոպեի ընթերցում

Զելենսկին խոստացել Է ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ հանրաքվե անցկացնել, «երբ ուկրաինացիները պատրաստ լինեն»

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել Է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը հանրաքվեի դնել, երբ ուկրաինացիները դրան պատրաստ կլինեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պետք Է յուրաքանչյուր ուկրաինացու պատմենք, թե ինչ Է ՆԱՏՕ-ն, որ դա այնքան Էլ սարսափելի չԷ: Երբ բոլոր ուկրաինացիները պատրաստ լինեն, մենք անպայմանորեն այդ հարցը կառաջադրենք հանրաքվեի, եւ Ուկրաինան անպայմանորեն կլինի ՆԱՏՕ-ում»,-ասել Է նա «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պաշտոնական այցով գտնվելով Բրյուսելում:

Զելենսկին ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցությունը Ուկրաինայի ռազմավարական ուղեգիծն Է, որն ամրագրված Է երկրի Սահմանադրությամբ: «Դա մեր ընտրությունն Է եւ մեր ուղեգիծը: Ես միշտ ասել եմ, որ մեր կուրսը Եվրոպային անդամագրվելն Է, դա ամրագրված Է Ուկրաինայի Սահմանադրությամբ: Իսկ կուրսը դեպի ՆԱՏՕ՝ ամենից առաջ Ուկրաինայի անվտանգությունն Է եւ մեր բանակի մակարդակը»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում