Աննա Հակոբյանը գաղտնազերծել է վարչապետի ծննդյան տարեդարձը նշելու մանրամասները. մեկնաբանություն «Ապագա ռեզորթ»-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը նշելու արարողությունից՝ ցանկանալով վերջակետ դնել այդ հարցի տարաբնույթ շահարկումներին սոցիալական ցանցերում: «Ֆեյսբուք»-ի իր էջում Աննա Հակոբյանը լուսանկարներ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետը իր ընտանիքի հետ մտերմիկ միջավայրում նշում ծննդյան տարեդարձը:

«Իսկապես անչափ «ճոխ, շենշող», «էկզոտիկ», «և այլ պրելեստներով» տարեդարձ ու հանգստյան օրեր ենք անցկացրել Իջևանի սարեր/ձորեր/անտառներում: Գիշերել ենք «Ապագա ռեզորթ»-ում, եղել ենք Ենոքավանի սարերում ևԼաստիվերում, վարչապետի տարեդարձը նշել ենք Իջևանի անտառում բացառապես ընտանիքի անդամների և մանկության ընկերների հետ»,-լուսանկարներին կից գրել է վարչապետի տիկինը:

Հակոբյանն անդրադարձել է նաև համացանցում տարածված տեսանյութին, որտեղ իբր «հատուկ» վրաններում վարչապետը տոնել է իր տարեդարձը՝ ակնարկելով, որ միջոցառումը որևէ կապ չուներ վարչապետի ծննդյան տոնի հետ:

«Ապագա ռեզորթ»-ից «Արմենպրես»-ը տեղեկացավ, որ դա եղել է այլ կազմակերպության անցկացրած միջոցառում, որևէ կապ չի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տոնակատարության հետ: «Դա մեկ այլ բարեգործական միջոցառում էր, որը վարչապետի ծննդյան օրը անցկացվել է «Ապագա ռեզորթ»-ում: Վարչապետին ևս հրավիրել են մասնակցելու այդ միջոցառմանը, որին վարչապետը ներկա է եղել 30 րոպեով»,-տեղեկացրին «Ապագա ռեզորթ»-ից:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծնվել է հունիսի 1-ին: Երեխաների պաշտպանության միջազգային օրը նա տոնել է ծննդյան 44-ամյակը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան