Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այցի վերաբերյալ լուսանկարներ Արմեն Սարգսյանը հրապարակել է «Ինստրագամ»-ի իր էջում հետևյալ գրառմամբ՝ «Շաբաթավերջը՝ Սուրբ Ղազար կղզում»: Արմեն Սարգսյանը Սուրբ Ղազար կղզի այցելել է տիկնոջ Նունե Սարգսյանի հետ:

Посмотреть эту публикацию в Instagram

Շաբաթավերջը՝ Սուրբ Ղազար կղզում Weekend with the Mkitarist monks on the Armenian island St Lazar #ArmenSarkissian #NounehSarkissian #ArmenianPresident

Публикация от Armen Sarkissian (@president_armensarkissian) 2 Июн 2019 в 2:15 PDT

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է երկօրյա արձակուրդ:

Սուրբ Ղազար կղզին գտնվում է Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում՝ հյուսիսային Իտալիայում՝ Լիդո կղզուց անմիջապես դեպի արևմուտք։ Այն պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այդ միաբանության մայրավանքն է։ Կղզին հիմնադրվել է տասներկուերորդ դարում: 1717 թվականին Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ վարդապետների։ Մխիթարը և նրա տասնյոթ վարդապետները կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին և ընդլայնել կղզին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում