ՀՀ նախագահը ստորագրել է նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր նախարարությունների նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ՀՀ նախագահի հրամանագրով Էրիկ Գրիգորյանն ազատվել է բնապահպանության նախարարի պաշտոնից ու նշանակվել շրջակա միջավայրի նախարար:

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ ազատվելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից:

Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից:

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատվելով տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից:

Հակոբ Արշակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ ազատվելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից:

Օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ կառավարությունը բաղկացած է հետևյալ նախարարություններից.

Արտաքինգործերինախարարություն

Պաշտպանությաննախարարություն

Արտակարգիրավիճակներինախարարություն

Արդարադատությաննախարարություն

Աշխատանքիևսոցիալականհարցերինախարարություն

Կրթության,գիտության,մշակույթի և սպորտինախարարություն

Շրջակա միջավայրինախարարություն

Առողջապահությաննախարարություն

Ֆինանսներինախարարություն

Էկոնոմիկայինախարարություն

Տարածքայինկառավարմանևենթակառուցվածքներինախարարություն

Բարձրտեխնոլոգիաներիարդյունաբերությաննախարարություն:

Հայերեն English Français Русский