Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և  Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին զանգահարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համահագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքները:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ էր հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ:

Կցանկանայի վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը և համատեղ սերտ աշխատանքը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում