Միջազգային

Քլինթոնը Թրամփին մեղադրել Է ամերիկյան օրենքներն ու ժողովրդավարությունը խախտելու մեջ

2 րոպեի ընթերցում

Քլինթոնը Թրամփին մեղադրել Է ամերիկյան օրենքներն ու ժողովրդավարությունը խախտելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մեղադրել Է օրենքների եւ ժողովրդավարության խախտման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեր փողոցներում տանկեր չկան, բայց մի՛ կասկածեք. մենք տեսնում ենք հարձակում օրենքի գերիշխանության սկզբունքի եւ մեր ժողովրդավարության գլխավոր հիմքերի վրա»,- հայտարարել Է Քլինթոնը՝ ելույթ ունենալով Նյու Յորքի Հանթերյան քոլեջի ավարտական արարողությանը, որը հեռարձակվում Էր սոցիալական ցանցերում:

Քլինթոնը, որը 2016 թվականին Թրամփին տանուլ տվեց նախագահական աթոռի համար պայքարը, վերստին նրան մեղադրել Է այն բանում, որ նա չի խոչընդոտել Ռուսաստանին վերագրվող «ընտրությունների միջամտությանը»: Նրա խոսքով՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հավաստել Է նման միջամտության վտանգն ապագայում: Մյուլլերը մայիսի 29-ին հավաստել Է ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մեղադրանքները Ռուսաստանի հասցերին, որոնք Մոսկվան ժխտում Է: Հայտարարելով լիազորությունները վայր դնելու մասին՝ Մյուլլերն ընդգծել Է, որ եթե իր խումբը լիովին համոզված լիներ, որ նախագահն արդարադատությանը խոչընդոտելու հանցագործություններ չի կատարել, ապա դա գրված կլիներ զեկույցում: Ըստ որում Մյուլլերը նշել Է, որ, Սահմանադրությանը համապատասխան, ինքը չԷր կարող հանցագործության մեղադրանքներ առաջադրել գործող նախագահին:

Կոնգրեսում դեմոկրատները դրանից հետո հայտարարել են, որ չեն բացառում Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգ սկսել նրա դեմ «երկաթե» ապացույցների առկայության դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում