Ուղևորատար «Բոինգ»-ը վթարային վայրէջք է կատարել Իրկուտսկում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլագովեշչենսկ-Մոսկվա չվերթն իրականացնող «Բոինգ-737» օդանավը վթարային վայրէջք է կատարել Իրկուտսկի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հաղորդում է«Կոմսոմոլսկայա պրավդան»: Ինքնաթիռի խցիկում 149 ուղևոր է եղել, ոչ ոք չի տուժել:
Նախնական տեղեկություններով` օդաչուները վայրէջքի թույլտվություն են խնդրել տեխնիկական խնդիրների պատճառով: Շարքից դուրս էր եկել բարձրաչափը:
Մասնագետները ճշտում են վայրէջքի իրական պատճառները:
Կարդացեք հոդվածը` Русский