Միջազգային

ԵՄ-ում շրջանառության մեջ է դրվում 100 և 200 եվրո թղթադրամների թարմացված տարբերակը

1 րոպեի ընթերցում

   ԵՄ-ում շրջանառության մեջ է դրվում 100 և 200 եվրո թղթադրամների թարմացված տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ում մայիսի 28-ից շրջանառության մեջ է դրվում 100 և 200 եվրո թղթադրամների թարմացված տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն՝ հղում կատարելով Եվրոպական կենտրոնական բանկին:

Թարմացված թղթադրամները հիմնականում պահպանել են նախորդ գունային գաման, սակայն դիզայնը փոքր-ինչ փոխվել է: Այժմ այդ թղթադրամներն ունեն նույն լայնությունն, ինչն ունի 50 եվրոն: Դրանից բացի, թղթադրամներն ունեն անվտանգության հավելյալ տարրեր: Ներառվել են մարդու աչքի համար անտեսանելի նշաններ, որոնք կարող են ճանաչել հատուկ սարքերը:

Այս փոփոխություններով ավարտվում է եվրոների թարմացման երկրորդ փուլը: Նոր 5, 10, 20 և 50 եվրո թղթադրամներն արդեն թարմացված տարբերակով կիրառվում են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում