ՄԱԿ-ը նշում է առաջին խաղաղապահ առաքելության հաստատման 20-ամյակը. Անտոնիո Գուտիերեշի ուղերձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը ուղերձ է հղել մայիսի29-ին ՄԱԿ-ի Խաղաղապահների միջազգային օրվա առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։

Ուղերձում նշված է. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում ավելի քան մեկ միլիոն տղամարդկանց և կանանց, ովքեր 1948թ. մեր առաջին առաքելությունից ի վեր եղել են ՄԱԿ-ի խաղաղապահներ։

Մենք հիշում ենք ավելի քան 3,800 գործընկերների, ովքեր կյանքով են վճարել։

Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում այսօր աշխարհի շուրջ 100 հազար քաղաքացիական, ոստիկանական և ռազմական խաղաղապահների, ինչպես նաև՝ այն երկրներին, որտեղից սերում են այս խիզախ և նվիրված կանայք ու տղամարդիկ։

Այս տարի ՄԱԿ-ը նշում է քաղաքացիների պաշտպանության համար Անվտանգության խորհրդի կողմից առաջին անգամ խաղաղապահ առաքելության հաստատման 20-ամյակը։

Խաղաղապահներն ամեն օր բռնությունից են պաշտպանում տղամարդկանց, կանանց և երեխաներին՝ հաճախ դիմելով մեծ անձնական ռիսկի:

Այս նույն ոգով, Խաղապահների միջազգային օրը, առաջին անգամ պարգևատրելու ենք բացառիկ խիզախություն ցուցաբերելու համար «Captain Mbaye Diagne» մեդալով:

Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում ծառայելիս մալավիացի շարքային զինվոր Չենսի Չիթեթիին, ով մահացավ ընկերակից խաղաղապահի կյանքը փրկելիս:

ՄԱԿ-ի խաղաղապահությունը կենսական անհրաժեշտություն է գլոբալ խաղաղության և անվտանգության համար:

Բայց դրա համար ամուր միջազգային պատրաստակամություն է անհրաժեշտ։

Ահա թե ինչու մենք սկսեցինք «Գործողություններ հանուն խաղաղապահության» նախաձեռնությունը, որի նպատակն է մեր առաքելությունը դարձնել ավելի ուժեղ, ավելի ապահով և ապագայի համար ավելի ճկուն:

Ամբողջ աշխարհում հակամարտության հետևանքով տուժած միլիոնավոր մարդկանց համար խաղաղապահությունը անհրաժեշտություն և հույս է: Եկե՛ք միասին աշխատենք՝ խաղաղապահությունն ավելի արդյունավետ դարձնելով մարդկանց պաշտպանության և խաղաղության հաստատման համար»։

Հայերեն Français

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA