Մեր որդու ծառայությունը որևէ կերպ չի տարբերվում մյուս զինվորների ծառայությունից. Աննա Հակոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը Հայաստանում է, ուսումնական զորամասում՝ բացառապես նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն: Նա ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով որդու՝ Հայաստան տեղափոխվելու վերաբերյալ լրագրողի հարցին:

«Աշոտն իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է Հայաստան համապատասխան զորամասում վերապատրաստման դասընթացների: Դա ժամանակավոր է, նա վերադառնալու է Արցախ»,-ասաց Հակոբյանն ու վստահեցրեց, որ որդու Երևան գալը որևէ այլ բանով պայմանավորված չէ:

Վարչապետի տիկինը վստահեցրեց, որ Աշոտը շարունակելու է ծառայել Արցախում։ «Մեր որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր: Նրա ծառայությունը որևէ հարցում որևէ կերպ չի տարբերվում մյուս զինվորների ծառայությունից»,-ասաց Հակոբյանը:

Նա նշեց նաև, որ որդին օրենքով սահմանված կարգով արձակուրդի հնարավորություն է ունեցել և այդ ընթացքում մեկ օր եղել է տանը:

Լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե իբր Արցախում զինծառայության մեջ գտնվող վարչապետի որդի Աշոտ Փաշինյանը տեղափոխվել է Հայաստան: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ ԶՈՒ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով:

Հայերեն العربية Русский

Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Ռեզայի

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան

Մոլդովայում քննարկվել է Մերձդնեստրի տարածաշրջանի աստիճանական վերաինտեգրման գործընթացը. Moldpres

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում