Սպորտ

«Արսենալ»-ի դարպասապահը ցավում է, որ Մխիթարյանը չի մասնակցի Բաքվի եզրափակչին

2 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ի դարպասապահը ցավում է, որ Մխիթարյանը չի մասնակցի Բաքվի եզրափակչին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն ևս անդրադարձել է Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգային Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը:

«Սկանդալային է այն, որը Մխիթարյանը չի մասնակցի, քանի որ ամբողջ մրցաշրջանի ընթացում ծանր աշխատանք է կատարել և չի կարող խաղալ եզրափակչում քաղաքականության պատճառով: Շատ եմ ցավում նրա համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լենոյի խոսքերը փոխանցում է գերմանական Kicker հանդեսը: Դարպասապահի խոսքով` հեշտ չի բոյկոտել Բաքվում կայանալիք եզրափակիչը, քանի որ երկու ակումբներն էլ` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն ՈՒԵՖԱ-ն անդամ են և կարող են հեռացվել:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում