Քաղաքականություն

Իրականում նման մտահոգություններ մենք ունենք. Արմեն Գրիգորյանն անդրադարձավ հնարավոր դավադրությունների մասին վարչապետի հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

Իրականում նման մտահոգություններ մենք ունենք. Արմեն Գրիգորյանն անդրադարձավ հնարավոր դավադրությունների մասին վարչապետի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ հնարավոր դավադրությունների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը ի՞նչ դավադրություն նկատի ուներ, որի մասին հայտարարել է օրեր առաջ իր ելույթում՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց.

«Վարչապետը հնարավորինս դրա մասին պարզ խոսել է, իրականում նման մտահոգություններ մենք ունենք։ Իհարկե, դրա մասին շատ բաց խոսելը որոշակի սահմանափակումներ ունի։ Այն, ինչ հնարավոր է եղել, բաց խոսվել է, մնացածի մասին, եթե անհրաժեշտություն լինի, կխոսենք»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Գրիգորյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

Հարցին՝ այդ դավադիրները ներսի, թե դրսի ուժեր են, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «21-րդ դարում ներքին ու արտաքին տարանջատելը դժվար է, դրանք իրար հետ որոշակի փոխկապակցված են, շատ հաճախ ներքին գործընթացները արտաքին ազդեցություն են ունենում»։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում