Հասարակական

Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատուին

1 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատուին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսսի-Բրայերսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են անցումային արդարադատության ներդրմանն առնչվող մի շարք հարցեր:

Փոխնախարար Վարդապետյանը գործընկերներին տեղեկացրել է, որ առաջիկայում Խորհրդարանում կազմակերպվող հանրային լսումների շրջանակում՝ որպես հիմնական զեկուցող, ներկայացնելու է անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը: Ամերիկացի գործընկերոջ հարցին ի պատասխան՝ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական քննարկումների օրակարգում ներառված են նաև վեթթինգի ինստիտուտի կիրառման իրավական գործիքակազմին առնչվող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունների:

Ամփոփելով քննարկումը՝ կողմերը հետագա համագործակցության խորացման պայմանավորվածություն են ձեռք բերել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում