Միջազգային

Ռադան տապալեց ընտրությունների մասին օրենքում փոփոխությունների Զելենսկու օրինագծերը

2 րոպեի ընթերցում

Ռադան տապալեց ընտրությունների մասին օրենքում փոփոխությունների Զելենսկու օրինագծերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 22-ին Գերագույն ռադան արտահերթ նիստում, որը գումարվել Է նոր նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությամբ, հրաժարվել Է քննարկել ընտրական համակարգում փոփոխությունների մասին նրա կողմից ներկայացված երկու օրինագծերը: Փաստաթղթերը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար բավարար քանակությամբ ձայներ չեն հավաքվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցավալի Է, բայց մենք չկարողացանք օրինագծերից ոչ մեկն ընդգրկել օրակարգում»,-հայտարարել Է խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պորուբիյը, ամփոփելով համապատասխան քվեարկությունների արդյունքները, եւ փակել նիստը: Ընտրական օրենսդրության մեջ փոփոխությունների մասին Զելենսկու նախաձեռնությունը միայն 92 ձայնի աջակցություն Է ստացել, իսկ ընտրարշավի կարիքների համար գնումների անցկացման ընթացակարգին վերաբերող նախաձեռնությունը պաշտպանել Է 127 պատգամավոր:

Ընտրական օրենսգրքում Զելենսկու առաջարկած փոփոխությունների տեքստը ներառում Էր խորհրդարան անցումային շեմի նվազեցում 5 տոկոսից մինչեւ 3 տոկոս, ինչպես նաեւ համամասնական-մեծամասնական համակարգից անցում՝ բացառապես համամասնականի: Պետության ղեկավարի երկրորդ նախաձեռնությունը տեխնիկական Էր եւ վերաբերում Էր ընտրարշավի շրջանում գնումների անցկացման ընթացակարգերին: Բայց այսօրվա նիստում հիմնական բանավեճը ծավալվել Է կուսակցական ցուցակների հարցի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում