Միջազգային

Չինաստանի ռազմածովային նավատորմը խոշորագույնն Է դարձել աշխարհում

1 րոպեի ընթերցում

Չինաստանի ռազմածովային նավատորմը խոշորագույնն Է դարձել աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային նավատորմը խոշորագույնն Է դարձել աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Popular Mechanics-ը:

Հրատարակությունը նշում Է, որ վերջերս չինական մարտանավերի (այդ թվում՝ ավիակիրների, հածանավերի, Էսկադրային ականակիրների, սուզանավերի եւ դեսանտային նավերի) թիվը հասել Է 300-ի, ինչը 13 միավորով ավելի Է ԱՄՆ-ի համեմատությամբ: Չինաստանի ռազմական նավատորմի հիմքը կազմում են 119 վերջրյա նավեր (23 Էսկադրային ականակիր, 59 ֆրեգատ եւ 37 կորվետ) եւ 76 սուզանավեր: Միացյալ Նահանգներին հաջորդում են Ռուսաստանը (83 նավ), Մեծ Բրիտանիան (75) եւ Ավստրալիան (48):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում