«Գահերի խաղի» եզրափակիչ սերիան դիտումների նոր ռեկորդ Է սահմանել ԱՄՆ-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղը» կինոսագայի եզրափակիչ սերիան դիտումների նոր ռեկորդ Է սահմանել ԱՄՆ-ում, այն դիտել Է ավելի քան 19 մլն մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hollywood Reporter հրատարակությունը:

Ութերորդ եթերաշրջանի վեցերորդ՝ եզրափակիչ սերիան 19,3 մլն դիտում Է հավաքել եթերային ցուցադրությունում, ինչպես նաեւ HBO GO եւ HBO NOV հարթակներում: Նշվում Է, որ սերիան ռեկորդային Է դարձել ոչ միայն տվյալ սերիալի, այլեւ HBO ալիքի համար: Նախորդ ռեկորդը պատկանում Էր սագայի նախավերջին սերիային, որը հավաքել Էր 18,4 մլն դիտում:

«Գահերի խաղի» եզրափակիչ սերիան HBO հեռուստաալիքը ցուցադրել Է մայիսի 19-ին: Մինչդեռ սերիալը դիտածներից ոչ բոլորն են գոհ մնացել սագայի վերջին եթերաշրջանից: Հայտնի Էր դարձել, որ «Գահերի խաղի» ավելի քան 1 միլիոն երկրպագուներ HBO-ից պահանջել են վերանկարահանել սագայի ութերորդ եթերաշրջանը: «Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանը մեկնարկել Է ապրիլի 14-ին: Այդ ժամանակվանից երկրպագուները քանիցս իրենց դժգոհությունն են հայտնել սերիաների սյուժեից, ինչպես նաեւ կինովրիպումներից, որոնք թույլ են տվել սերիալի ստեղծողները: Ընդամենը թողարկվել Է 73 սերիա:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի Է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում Է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն Է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ Է ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները