Մշակույթ

«Ջոն Ուիք 3»-ն ԱՄՆ-ում եւ Կանադայում դրամամուտքերով գերազանցել Է եզրափակիչ «Վրիժառուներին»

2 րոպեի ընթերցում

«Ջոն Ուիք 3»-ն ԱՄՆ-ում եւ Կանադայում դրամամուտքերով գերազանցել Է եզրափակիչ «Վրիժառուներին»

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lions Gate Entertainment ստուդիայի «Ջոն Ուիք» կինոֆիլմի երրորդ մասն անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ում եւ Կանադայում դրամամուտքերով գերազանցել Է «Վրիժառուներ. եզրափակիչ» կինոնկարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Dow Jones-ը:

«Ջոն Ուիք 3»-ը, որում գլխավոր դերը խաղացել Է Քիանու Ռիվզը, 57 մլն դոլար Է վաստակել իր դեբյուտային ուիք-Էնդում՝ դառնալով վարձույթի առաջատարը, ինչը ցույց են տվել ստուդիայի նախնական հաշվարկները: Միեւնույն ժամանակ «Վրիժառուների» եզրափակիչ Էպիզոդն իր չորրորդ հանգստյան օրերին վարձույթում հավաքել Է 29,4 մլն դոլար՝ իջնելով երկրորդ հորիզոնական:

Վարձույթում երրորդ տեղում հաստատվել Է «Պոկեմոն: Խուզարկու Պիկաչուն» ֆանտաստիկական ֆիլմը, որն ԱՄՆ-ում եւ Կանադայում հավաքել Է 24,8 մլն դոլար:

Չորրորդ տեղն զբաղեցրել Է «Շան կյանք 2» կինոնկարը՝ վաստակելով 8 մլն դոլար: Վարձու մարդասպան Ջոն Ուիքի պատմության երրորդ մասի դրամամուտքերը մոտավորապես չորս անգամ գերազանցել են 2014 թվականին թողարկված առաջին ֆիլմի արդյունքները եւ գրեթե կրկնակի գերազանցել երկրորդի դեբյուտային ցուցանիշը, որը ցուցադրվել Է 2017 թվականին: Համաշխարհային վարձույթում «Ջոն Ուիք 3» ֆիլմի դրամամուտքերը կազմել են մոտավորապես 92 մլն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում