Քաղաքականություն

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կքննարկի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

1 րոպեի ընթերցում

  ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կքննարկի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ նման հանձնաժողով ստեղծելու ժամանակն արդեն հասունացել է:

«Քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ կապված` ընդունում ենք ի գիտություն, և այդ հարցը Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում կքննարկվի, և միջոցներ կձեռնարկվեն»,- ասաց Մակունցը:

Մայիսի 20-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ հասունացել է ժամանակը՝ 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և բոլորին հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում