Սպորտ

«Արսենալ»-ի երկրպագուները մտադիր են Բաքվում Հենրիխ Մխիթարյանի դեմքով դիմակներ կրել

2 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ի երկրպագուները մտադիր են Բաքվում Հենրիխ Մխիթարյանի դեմքով դիմակներ կրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները մտադիր են Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի ընթացքում Հայաստանի ազգային թիմի ավագ, «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դեմքով դիմակներ կրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգում այսպիսի առաջարկ է արել անգլիական թիմի ամենաակտիվ ֆան ակումբներից Canon Crested-ը՝ ի նշան Բաքվում Մխիթարյանի համար անվտանգության երաշխիքներ չտալու դեմ բողոքի:

«Եթե «Արսենալ»-ը Բաքու մեկնի առանց Մխիթարյանի, եկեք անենք հետևյալ քայլերը.

  1. Պատրաստել Մխիթարյանի դեմքով դիմակ:
  2. Դրանք բաժանել մարզադաշտում գտնվող 6 հազար երկրպագուներին:
  3. Կազմակերպել, որ խաղի 7-րդ ու 77-րդ րոպեներին այդ 6 հազար երկրպագուները միաժամանակ ոտքի կանգնեն»,- գրված է հայտարարությունում:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ:

«Արսենալ»-ը մտադիր է Մխիթարյանին չընդգրկել Եվրոպայի լիգայի եզրափակչի հայտացուցակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ակումբում կարծում են, որ Մխիթարյանի՝ Բաքում մեկնելու շուրջ առաջացած աղմուկը կարող է ազդել մյուս խաղացողների վրա:

Ավելի վաղ «Արսենալ»-ը հանդես էր եկել քննադատական հայտարարությամբ ընդդեմ ՈՒԵՖԱ-ի և այնորոշման, որ եզրափակիչն անցկացվում է Բաքվում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում