Աննա Հակոբյանն ու Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 16-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի ընթացքում Պեկինում հանդիպել է Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամ Ժաո Վենը, ֆեդերացիայի հասարակության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ժաո Հոնգյուն, ֆեդերացիայի անդամներ Հոնգ Շուն, Լի Հաուն, Ջինգ Շումինգը, Չեն Յանշուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը Աննա Հակոբյանը նշել է, որ Չինաստան այցի նպատակներից մեկն էլ հայ և չինացի կանանց համագործակցությունը տարբեր բնագավառներում վերականգնելն էր:

«Ես վստահ եմ, որ կանայք կարող են շատ բան անել և շատ բան փոխել: Կանայք մեծ ուժ են, եթե ամբողջ աշխարհի կանայք միավորվեն, նրանք կարող են շատ բան անել, աշխարհը դարձնել ավելի բարի ու դրական: Ես վստահ եմ, որ հայ և չինացի կանայք կարող են բազմաթիվ ոլորտներում շատ ակտիվ համագործակցել»,- ասել է Աննա Հակոբյանը:

Այդ համատեքստում նա ներկայացրել է իր ձեռնարկած «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որի նպատակն է խթանել, որ զինված հակամարտությունները խաղաղ կարգավորում ստանան:

«Այս նախաձեռնությունն ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի: Մեզ համար չափազանց կարևոր է խնայել սահմանի երկու կողմերը պաշտպանող տասնութամյա զինվորների կյանքը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Նա շեշտել է, որ կանանց դերակատարումը հատկապես մեծ էր նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, թավշյա հեղափոխության իրականացման հարցում, և հենց կանանց ակտիվ մասնակցության արդյունքում էր, որ հեղափոխությունը խաղաղ ընթացք ունեցավ։

«Ես համաձայն եմ Ձեզ հետ, կանայք մեծ ուժ են և մեծ դեր ունեն երկրի զարգացման գործում: Չինացի կանանց դերը շատ մեծ է երկրում ընթացող բարեփոխումների գործում: Կանանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում շատ մեծ է և հասարակական, սոցիալական ու քաղաքական ոլորտներում նրանց ներգրավվածությունն ու մասնակցությունն անընդհատ աճում է»,- ասել է Ժաո Վենը` հավելելով, որ այդ ոլորտում երկկողմ համագործակցությունը կարող է լավ արդյունքներ տալ:

Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, ծրագրերն ու նպատակները: Ժաո Վենն էլ պատմել է ֆեդերացիայի իրականացրած ծրագրերից Childrens fund-ի մասին, որի նպատակն է սոցիալական աջակցություն ցուցաբերել այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատանքի բերումով եկել են մեծ քաղաքներ:

Աննա Հակոբյանի գնահատմամբ՝ հիմնադրամը կարող է համագործակցել «Իմ քայլը» հիմնադրամի հետ ճանաչողական, կրթական ծրագրերում, «մանավանդ որ հայ-չինական հարաբերություններն ավելի ու ավելի են խորանում, իսկ չինարեն լեզուն Հայաստանում դառնում է շատ տարածված և պահանջված»,- շեշտել է Աննա Հակոբյանը:

«Երեխաների խնդիրներն իմ գործունեության շատ կարևոր մասն են կազմում: Ես ինքս չորս զավակ ունեմ: Եվ, անկեղծ ասած, ինձ շատ հուզեց Հայաստանում Չինաստանի դեսպանի պատմությունը, որ դասախոսության համար ստացված գումարը նա փոխանցել է բարեգործական հիմնադրամին, որն օգնելու է երկու չինացի երեխաներին: Շատ ուրախ եմ, որ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է, որ երկու երեխաներն անընդհատ գտնվեն դեսպանտան ուշադրության կենտրոնում»,-հավելել է Աննա Հակոբյանը

Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են երկկողմ հետաքրքրություն առաջացնող ծրագրերում ակտիվորեն համագործակցել:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատուն, որից հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում