Գերագույն ռադան Զելենսկու պաշտոնակալության արարողությունը նշանակեց մայիսի 20-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերագույն ռադան որոշել Է, որ Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնատվության արարողությունը կկայանա մայիսի 20-ին: Համապատասխան որոշումը մայիսի 16-ին պաշտպանել Է 315 խորհրդարանական:

«Այսպիսով պաշտոնակալության արարողությունը կկայանա մայիսի 20-ին ժամը 10:00-ին»,-քվեարկությունից հետո հայտնել Է խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիյը: Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 30-ին Զելենսկուն պաշտոնապես ճանաչել Է նախագահական ընտրությունների հաղթող: Ընտրությունների երկրորդ փուլում նրան պաշտպանել Է ընտրողների 73,22 տոկոսը, նրա ընդդիմախոսին՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ 24,45 տոկոսը: Ուկրաինայի օրենսդրության համաձայն, նոր նախագահի պաշտոնակալության արարողությունը պետք Է կայանա ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից եւ «Գոլոս Ուկրաինի» թերթում դրանց հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում, այսինքն՝ հունիսի 3-ից ոչ ուշ: Ընդ որում՝ պաշտոնակալության արարողության ստույգ ամսաթիվը որոշում Է խորհրդարանը՝ առանձին քվեարկությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին

Եմենի կառավարական ուժերը հայտնել են Մոխայի նավահանգստի վրա հութիների հարձակման մասին

Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ

Քոչարյանը, Սարգսյանը, Ծառուկյանը պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով, իսկ ապօրինի ձեռք բերածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է ՀՀ-ին. Փաշինյան

Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն

ՌԴ-ն և Եգիպտոսը կոչ են արել ակտիվացնել դիվանագիտությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման համար

Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

Կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից

Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր